29 հունիսի 2007 - 15:34 AMT
Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 30-ին կմեկնի Դոնի Ռոստով` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հաղորդում է Նախագահի մամլո ծառայությունը: Հայաստանի նախագահն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ ներկա կգտնվի Ռուսաստանի Նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավի մրցումներին: