7 դեկտեմբերի 2016 - 11:56 AMT
Հունվար-նոյեմբերին «Զվարթնոցի» ուղևորահոսքն աճել է 11%-ով

2016-ի նոյեմբեր ամսին` 2015-ի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 29 տոկոս աճ:

2016-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1.916.522 մարդ, որը 11 տոկոսով աճել է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016-ի 11 ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 15.848 տոննա ապրանք, որը 84,1 տոկոսով ավելին է, քան 2015-ին է եղել:

2016-ի հոկտեմբերին՝ 2015-ի նույն ամսվա հետ համեմատ՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 32 տոկոս աճ: 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1.747.926 մարդ, որը 9.5 տոկոսով աճել է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: