8 դեկտեմբերի 2016 - 10:17 AMT
Սոթք-Քարվաճառն ու Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են. Լարսը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 21-22-րդ և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 12-13-րդ կմ-ին, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: