8 դեկտեմբերի 2016 - 11:03 AMT
Լավրովն ու Շտայնմայերը «տևական ու լուրջ» բանակցություներ են վարել Հալեպի վերաբերյալ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Համբուրգում քննարկել են իրավիճակը Հալեպում, ինչպես նաև խաղաղության և անվտագության հարցերը Եվրոպայում: Զրույցը եղել է «տևական ու լուրջ»: Այդ մասին լրագրողներին է ասել աղբյուրը գերմանական պատվիրակությունում:

«Տևական, լուրջ խոսակցություն է ընթացել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում…Խոսակցության կենտրոնում են եղել ակտուալ հարցեր, առաջին հերթին իրավիճակը Սիրիայում և Հալեպում, Եվրոպայում անվտանգության, խաղաղության և կայունության հարցեր»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, ըստ աղբյուրի, Շտայնմայերն ու Լավրովը քննարկել են Սիրիա հումանիտար բեռների առաքման հարցը: «Շտայնմայերը անհապաղ հումանիտար դադարի կոչ է արել և ընդգծել քաղաքական գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը»,-ասել է աղբյուրը:

Սիրիական բանակի լիակատար հսկողության տակ է անցել արևելյան Հալեպի արդեն 45 թաղամաս, որոնք նախկինում գրոհայինների հսկողության տակ էին: գրոհայինները լքել են Հալեպի Հին քաղաքը հյուսիս-արևելքում` նրանք հեռացել են դեպի հարավ հատուկ թողած միջանցքով:

Ռուսաստանի ավիացիայի գործողությույնները Հալեպում, որն աջակցում է սիրիական բանակին գրոհայինների դեմ պայքարում, ստացել է Չինաստանի հավանությունը: Չինաստանն ու ՌԴ-ն վետո են դրել ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա, որով նախատեսվում էր հրադադար հայտարարել Հալեպում: