8 դեկտեմբերի 2016 - 14:55 AMT
Դպրոցներում ֆինանսական և տնտեսագիտական առարկաներ կդասավանդվեն

Էլեկտրոնային կրթությունը նոր ուսումնական տարվանից կկիրառվի մասսայաբար: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի դեկտեմբերի 8-ի նիստում կրթության և գիտության նախարարին հանձնարարել է երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել էլեկտրոնային կրթության մասայական կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները:

«Իրատեսակա՞ն է պարոն Մկրտչյան»,- հարցրել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:

Երկրորդ՝ հաշվի առնելով ֆինանսական և տնտեսգիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը, Կարեն Կարապետյանը հանձնարարել է ԿԳ նախարարին երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովման ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:

Օգոստոսին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, թե 2016-17թթ. ուսումնական տարում ավագ դպրոցների աշակերտներին մի շարք էական փոփոխություններ են սպասվում: