8 դեկտեմբերի 2016 - 15:25 AMT
ԱՎԾ. Բենզինը 1 տարում էժանացել է մոտ 16%-ով

2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները ՀՀ-ում նվազել են համապատասխանաբար 3.5% և 2.9%-ով:

Այդ մասին է հայտնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի, 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզվառելիքի՝ համապատասխանաբար 15.8% և 21.8%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 15.2% և 21.4% էժանացում:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականի 11 ամիսների կտրվածքով ԱՎԾ-ն արձանագրել է 1.4% գնանկում: Պարենային ապրանքներն էժանացել են 3.5%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 2.4%-ով, ծխախոտն ու ալկոհոլը՝ 0.5%-ով: Ծառայությունների ոլորտում, ընդհակատակը, գրանցվել է 2% գնաճ: