2 հուլիսի 2007 - 14:44 AMT
Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությունը նոր նախագահի օրոք չի փոխվի
«Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի որդեգրած բարեկամության ավանդական քաղաքականությունը կշարունակվի Հանրապետության նոր նախագահ Նիկոլյա Սարկոզիի կողմից»,-PanARMENIAN.Net-ին տված իր հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը: Նրա խոսքերով, մեր բարեկամության հիմքերն ամուր են եւ ներգրված տեւականության մեջ: «Ֆրանսիայի եւ անկախ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր լուրջ ուղղվածությունը միտված է մեր երկու երկրների կապերի խորացմանը, դիվերսիֆիկացիային եւ հարստացմանը»,-ասել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ