10 դեկտեմբերի 2016 - 09:56 AMT
Շփման գիծը. Հակառակորդը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր

Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 800 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային (2 արկ) և հաստոցավոր ավտոմատ (4 արկ) նռնականետեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ամբողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան (Ակնա) հատվածում: