Մինչև 19 տարեկանների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կանցնի Հայաստանում` 2019-ին, և Հյուսիսային Իռլանդիայում` 2020-ին: Դեկտեբերի 9-ին շվեյցարական Նյոնում տեղի է ունեցել ՈւԵՖԱ Գործադիր մարմնի նիստը, որտեղ էլ կայացվել է որոշումը:
Հայաստանն առաջին անգամ կընդունի ՈւԵՖԱ եզրափակիչ մրցաշարը:
2005-ին ՀՀ երիտասարդական հավաքականը մասնակցել է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության վճռական փուլին: Հավաքականն այն ժամանակ դուր չեկավ խմբից` 1 անգամ հաղթանակ տարավ, 1 պարտություն կրեց և 1 անգամ ոչ ոքի խաղաց:
Եզրափակիչ փուլը կանցնի Հյուսիսային Իռլանդիայում 2020-ին:
2005-ին այդ երկրի թիմն անհաջող խաղաց` ոչ մի միավոր չվաստակելով 3 խաղում: