10 դեկտեմբերի 2016 - 11:58 AMT
Samsung-ը կարգելափակի ԱՄՆ-ում բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները

Samsung-ը կարգելափակի ԱՄՆ-ում բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները: Ընկերությունը կթողարկի թարմացված ծրագրային ապահովում, որը սմարթֆոնում տեղադրվելուց հետո կարգելափակի մարտկոցի լիցքավորման հնարավորությունը և կզրկի սարքը բջջային ցանցերին միանալու հնարավորությունից:

«Դա լիովին կզրկի Galaxy Note 7 սմարթֆոնը որպես բջջային սարք գործելու գործառույթից»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին NBC News-ի վրա հղումով:

Ծրագրային ապահովման թարմացումն այդ մոդելի համար կթողարկվի դեկտեմբերի 19-ին:

2016-ի հոկտեմբերին Samsung Electronic-ը կասեցրեց Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը մարտկոցների բռնկման մի քանի դեպքից հետո: Ընկերությունը հետ է կանչել համաշխարհային շուկայից 2,5 մլն այդպիսի մոդել: