10 դեկտեմբերի 2016 - 12:32 AMT
London Chess Classic. Առաջին տուրում Արոնյանը հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացվող London Chess Classic շախմատային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին: Արոնյանը կարողացել է օգտվել 33-րդ քայլին Ադամսի թույլ տված կոպիտ սխալից: Արդյունքում մրցակիցն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում:

Ռուս Վլադիմիր Կրամնիկը հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին, իսկ ամերիկացի Ուեսլի Սոն ուժեղ էր իր հայրանկցից` Հիկարու Նակամուրայից:

Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Անիշ Գիրի, Ֆաբիանո Կարուանա - Վիշվանաթան Անանդ պարտիաները խաղաղ ելք են ունեցել:

Դեկտեմբերի 10-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Կրամնիկի հետ: