10 դեկտեմբերի 2016 - 12:42 AMT
Ավստրիայի ԱԳՆ. ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում կկենտրոնանանք լարվածությունը նվազեցնելու վրա

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահության ընթացքում Ավստրիան կկենտրոնանա հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ապագա նախագահ և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

«Անհամբեր սպասում եմ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությանը 2017 թվականին: Մենք կկենտրոնանանք հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու, ծայրահեղականության դեմ պայքարի և վստահության կառուցման վրա», - գրել է պաշտոնյան:

2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից կանցնի Ավստրիային: