10 դեկտեմբերի 2016 - 14:39 AMT
Պենտագոն. ԻՊ-ն շուտով կվտարվի Մոսուլից

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ներկայությանը Իրաքի հյուսիսում` Մոսուլում, շուտով վերջ կդրվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը` ելույթ ունենալով «Մանամայի երկխոսություն» խորագրով Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովին, որն անցնում էր Բահրեյնի մայրաքաղաքում:

«Ջանքերը, որոնք գործադրել են տարածաշրջանում ԱՄՆ զորքերը միջազգային կոալիցիայի հետ համատեղ, թույլ են տվել շրջափակել խմբավորման զինյալներին: Խմբավորման օրերը Մոսուլում, Իրաքում հաշված են»,-ասել է Քարթերը:

Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք: