10 դեկտեմբերի 2016 - 16:42 AMT
Ջերմաստիճանը դեկտեմբերի 10-11-ին կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:

Դեկտեմբերի 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-11-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: