12 դեկտեմբերի 2016 - 12:31 AMT
Ապառիկ՝ հաշված րոպեների ընթացքում. Գործակցում են ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Յունիբանկը»

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության՝ Երևանի Ամիրյան 3 և Հյուսիսային պողոտա 6/14, ինչպես նաև Գյումրիի Գորկու 50/4 հասցեներում գտնվող սպասարկման կենտրոններում սմարթֆոններ և այլ սարքեր ձեռք բերելիս ապառիկի ձևակերպումն իրականացվում է անմիջապես «Յունիբանկ» ԲԲԸ-ի աշխատակցի կողմից: Դա թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել այս գործարքի համար պահանջվող ժամանակը, տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել նշված սպասարկման կենտրոններից մեկը` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Որոշ դեպքերում հնարավոր է, որ բանկը պահանջի հավելյալ փաստաթղթեր: