13 դեկտեմբերի 2016 - 11:50 AMT
ԻՊ զինյալները Սիրիայում թուրքական բանակի Leopard 2 տանկ են խոցել

Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները տեսանյութ են տարածել, որտեղ տեսագրված է թուրքական բանակի Leopard 2A4 տանկի խոցումը սիրիական Ալ Բաբի շրջանում: Այդ մասին հայտնում է defence.ru-ն:

Ըստ նախնական տվյալների, տանկը խոցվել է հակատանկային կառավարվող TOW-2 հրթիռով, որը Սիրիայի տարածք էր բերվել Թուրքիայից: Թուրքական կողմը պաշտոնապես խոստովանել է, որ Սիրիայում թուրքական բանակի տանկ է խոցվել և որ տանկի անձնակազմի 4 անդամը վիրավոր է:

Leopard 2-ը գերմանական արտադրության մարտական տանկ է: Սա նման տանկի խոցման առաջին դեպքն է Սիրիայում: