4 հուլիսի 2007 - 20:08 AMT
Հայկական ավիաընկերությունները խուսափել են Եվրահանձնախմբի «սեւ ցուցակից»
Հայաստանը չի հայտնվել Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ավիաընկերությունների «սեւ ցուցակում», որոնց արգելվում է թռիչքներ իրականանցել Եվրամիության օդային տարածքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: «Չորեքշաբթի Եվրահանձնաժողովի կողմից հրապարակած նոր «սեւ ցուցակում» հայկական ավիաըկերություններ չկան»,- հայտարարել է ՔԱԳՎ-ի մամլո քարտուղարը:

Սակայն, ինչպես տեղեկացրել է Դավթյանը, Հայաստանը A-320 լայների կործանումից հետո ընդգրկվել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) ցուցակում: Միեւնույն ժամանակ, Դավթյանը նշել է, որ հունիսին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից անցկացված ստուգումների արդյունքներով Հայաստանում չվերթերի անվտանգության մակարդակը գնահատվել է բավարար, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:

Եվրահանձնաժողովը չորեքաբթի հաստատել է ավիաընկերությունների նոր «սեւ ցուցակը»: Ցուցակում հայտնվել են ինդոնեզիական բոլոր ընկերությունները` ընդհանուր 51, Անգոլայի TAAG Angolian-ը եւ ուկրաինական «Վոլարե»-ն:

Ռուսաստանի, Բուլղարիայի եւ Մոլդավիայի ավիաընկերությունները որոշել են իրենք արեգելել իրենց օպերատորներին չթռիչքներ իրականացնել ԵՄ «նոր միջոցների հիման վրա, որոնք ընդունվել են այդ պետությունների կողմից Եվրահանձնաժողովի հետ անցկացված խորհրդատվություններից հետո»: