London Chess Classic մրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցներն էր Անիշ Գիրին:
Պարտիայի սկզբնախաղում տեղի ունեցան մի շարք փոխանակումներ, և 20-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ ոքի արդյունքի:
Նման արդյուն է գրանցվել նաև Նակամուրա-Կրամնիկ, Ուեսլի Սո-Անանդ և Վաշիե-Լագրավ-Կարուանա պարտիաներում:
Տուրում միակ հաղթանակը տոնել է Մայքլ Ադամսը, ում մրցակիցն էր Վեսելին Տոպալովը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:
Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո գլխավորում է Ուեսլի Սոն, իսկ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Ֆաբիանո Կարուանան կիսում են 2-5 տեղերը:
Դեկտեմբերի 14-ին մրցաշարում հանգստյան օր է, իսկ 6-րդ տուրի պարտիաները տեղի կունենան դեկտեմբերի 15-ին: 6-րդ տուրի զույգեր` Մաքսիմ Վաշիե-Լագրավ- Լևոն Արոնյան,Ֆաբիանո Կարուանա- Հիկարու Նակամուրա Վլադիմիր Կրամնիկ- Մայքլ Ադամս,Վեսելին Թոփալով- Ուեսլի Սո,Վիշվանաթան Անանդ- Անիշ Գիրի:
Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին: Արոնյանը կարողացել է օգտվել 33-րդ քայլին Ադամսի թույլ տված կոպիտ սխալից: Արդյունքում մրցակիցն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում:
London Chess Classic-ի երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցակիցները կիսել են միավորը մրցախաղի 31-րդ քայլից հետո:
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մրցակիցները համաձայնության են եկել 29-րդ քայլում:
Չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ:
Սպիտակներով խաղացող Կարուանան չի կարողացել որևէ սկզբնախաղային առավելության ստանալ, և պարտիայի 31-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: