14 դեկտեմբերի 2016 - 12:48 AMT
Կարեն Սարգսյանը՝ սամբոյի դեռահասների ԱԱ արծաթե մեդալակիր

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկել է Սամբոյի դեռահասների (կադետների) աշխարհի 2016թ. առաջնությունը:

Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 13-ին խաղարկվել է մեդալների 10 հավաքածու: Հայաստանը ներկայացնող արցախցի Կարեն Սարգսյանը 42 կգ քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի:

Դեկտեմբերի 14-ին ասպարեզ կմտնեն Դավիթ Հովհաննիսյանը (46կգ), Դավիթ Իսրայելյանը (55կգ), Սենո Սիրադեղյանը (66կգ) և Ազատ Հակոբյանը (78կգ), հայտնում է ՖՖ սամբոլի ֆեդերացիան:

Առաջնությանը մասնակցում են Բելոռուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ղրղզստանի, Թուրքմենիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի մարզիկները: