Հալեպում շրջափակված գրոհայինները վերախմբավորվել են ու փորձել են գրոհով դուրս գալ քաղաքից: Այդ մասին հայտնել է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
Ըստ նախնական պայմանավորվածության, գրոհայինների մի մասը պետք է տեղափոխվեր Իդլիբ, սակայն նրանց տարհանումը կասեցվել է:
«Գրոհայիններին նախատեսված էր տարհանել տեղի ժամանակով մոտ 6:00-ին ուղևորատար ավտոբուսներով Սալահ ադ Դին թաղամասի միջով բացված միջանցքով: Սակայն, երբ տրանսպորտը մոտեցել է նշված վայրին, գրոհայինները սկսել են կրակել շարասյան վրա»,-ասել են ռուս զինվորականները, հայտնում է Lenta.ru-ն:
Կենտրոնում նշել են, որ դեկտեմբերի 14-ին գրոհայինների մի մասը վերսկսել է քաղաքից դուրս գալու փորձերը` գրոհելով սիրիական բանակի դիրքերը հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
Հալեպի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է: Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ:
Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը:Ավելի վաղ սիրիական բանակը ակտիվ գրոհ է սկսել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին գրոհայինների հսկողությնա տակ: