15 դեկտեմբերի 2016 - 17:54 AMT
Pokemon Go-ն, iPhone 7-ն ու Թրամփը` 2016-ին Google-ի ամենապահանջված հարցումների թվում

Google-ն ավանդաբար հրապարակել է ամենապահանջված թրենդերն աշխարհում` ամենաարագ աճը ցուցաբերած որոնողական հարցումների հիման վրա:

Միջազգային մակարդակով թոփ-10-ում են պոկեմոնները, iPhone 7-ն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Ferra.ru-ն:

Առաջին հորիզոնականում է Pokemon Go խաղը, որին հաջորդում է iPhone 7-ը, հետո` Թրամփը: 4-որ տեղում է ամերիկացի երգիչ Prince-ը, 5-րդն է Powerball մարզասարքը:

Առաջին տասնյակում են նաև բրիտանացի ռոք երգիչ Դևիդ Բոուին, «Դեդփուլ» ֆիլմը, Օլիմպիական խաղերը, Slither.io բրաուզերային խաղն ու «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմը: