14 դեկտեմբերի 2016 - 16:27 AMT
Հունաստանում անտիկ քաղաքի ավերակներ են հայտնաբերվել

Գյոթեբորգի համալսարանի հնագետները Հունաստանում անտիկ դարաշրջանի քաղաքի ավերակներ են հայտնաբերել` պատմական Թեսալիայում: Նախկինում համարվում էր, որ այդ վայրում մեծ բնակավայրեր անտիկ դարաշրջանում չեն եղել, հայտնում է Lenta.ru-ն EurekAlert-ի վրա հղումով:

Քաղաքը թվագրվում է մ.թ.ա. 500 դարով և գտնվում է հին Վլոհոսի հարևանությամբ: Ավերակները երկար ժամանակ գիտնականների ուշադրությունից դուրս են եղել, քանի որ համարվում էր, որ դրանք գիտական նշանակություն չունեն: Սակայն 2016-ի սեպտեմբերին հնագետները հետազոտեցին ավերակները ռադիոտեղորոշման միջոցներով, ինչը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ կա բլրի խորքում:

Գիտնականները հողի տակ հայտնաբերել են փողոցներ, հրապարակ և պատեր: Դա ապացուցում է, որ այնտեղ ժամանակին խոշոր քաղաք է եղել: Ավերակների մակերեսը 40 հա է հասնում: Հայտնաբերվել են նաև մետաղադրամներ և կավե սպասք: Ամենահին գտածոների տարիքը հասնում է 2.500-ի, սակայն գիտնականները կարծում են, որ մ.թ.ա III-IV հազարամյակներում մարդիկ հեռացել են քաղաքից հռոմեացիների ներխուժման պատճառով: