14 դեկտեմբերի 2016 - 16:55 AMT
Հայկարամ Մխիթարյանը նշանակվել է ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա», - ասված է վարչապետի որոշման մեջ:

Դեկտեմբերի 13-ին մահացել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Երիցյանը ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Դեկտեմբերի 25-ին Արմեն Երիցյանը կդառնար 56 տարեկան: