2017-ի ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց մուտքի արտոնագրի: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի Վրաստանի գծով զեկուցող Անդրես Մամիկինսը:
«2017-ի ապրիլի վերջից արդեն Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց վիզաների»,-ասել է Մամիկինսը:
Պատգամավորը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը, այդ հարցով քվեարկություն կանցկացնի, հավանաբար, 2017-ի հունվարին կամ փետրվարին, հայտնում է «Գրուզիա online»-ը:
Հայտնի է նաև, որ Եվրամիության տպագիր հրատարակության մեջ հաղորդագրությունը Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ կհրապարակվի մինչև ապրիլի 15-ը:
Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ԵՄ գործընկեր ցանկացած երկրի մասով առանց վիզաների ռեժիմի կասեցման մեխանիզմի հետ միաժամանակ: