6 հուլիսի 2007 - 15:28 AMT
Հայաստանին ընդհանրապես այնպիսի հարեւան երկիր պետք չէ, որը ատոմային ռումբ ունի
«Ես վստահ եմ, որ իրանական միջուկային խնդիրը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով»,- Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, Հայաստանին ընդհանրապես այնպիսի հարեւան երկիր պետք չէ, որը ատոմային ռումբ ունի: «Սակայն Իրանը խաղաղ միջուկային ծրագրի իրավունք ունի: Ես կարծում եմ, հայկական տեսակետը կիսում է նաեւ Վրաստանը: Պատերազմը տարածաշրջանում ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ընդգծել է Կիրակոսյանը: