Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto): «Միլիցիան հենց նոր ձերբակալել է ինձ Մինսկի օդանավակայանում Ադրբեջանի հարցումով»,-գրել է բլոգերն իր ֆեյսբուքյան էջում:
Լապշինը բազմիցս է այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչի համար դեռ 2011-ին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»:
2015-ի հունիսին բլոգերը եղել է Ադրբեջանում ուկրաինական անձնագրով` մուտք գործելով Վրաստանի տարածքով: Նրան հաջողվել էր անցնել սահմանը, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն որպես «Օլեքսանդր», հայտնում է naviny.by-ը:
Բելառուսը կարող է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին, որտեղ նրան կարող են պատասխանատվության ենթարկվել «ադրբեջանական օրենսդրությունը խախտելու համար»:
«Sputnik Բելարուսի» թղթակցին չի հաջողվել տեղեկություն ստանալ իրավապահ մարմիններից: