Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։ Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել ենՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:
Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։
Առաջիկա ժամերին նախատեսվում է բացել Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Դեկտեմբերի 15-ի ժամը 14.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Ստեփանավանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Լոռի, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները:
Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻՆ-ը հաղորդում է, որ դեկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 16-17-ը սպասվում է թույլ ձյուն: 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղուների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն: Դեկտեմբերի 16-17-ը սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 18-19-ը՝ առանց տեղումների եղանակ: