6 հուլիսի 2007 - 17:41 AMT
Դեռ Օսմանյան կայսրությունից Թուրքիայում Ռուսաստանի կերպարի արմատացումը` որպես թշնամի, արդեն չկա
«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկա դրությամբ հոյակապ հարաբերություններ են: Դեռ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից Թուրքիայում Ռուսաստանի կերպարի արմատացումը` որպես թշնամի, արդեն չկա»,- Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, երկու երկրների միջու ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան $15 մլրդ: «Ռուսաստանում մոտ 700 թուրքական ընկերություն է աշխատում: Ավելին, այժմ Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայում` որպես տարանցիկ երկիր Եվրոպա էներգակիրներ մատակարարելու համար»,- ընդգծել է Կիրակոսյանը: