16 դեկտեմբերի 2016 - 10:26 AMT
Բերդ-Ճամբարակն ու Վարդենյաց լեռնանցքը փակ են. Լարսը բաց է անվաշղթաների կիրառման դեպքում

Դեկտեմբերի 16-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Լանջիկ, Գյումրի-Ջաջուռ, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները:

Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններին տեղ-տեղ մերկասառույց է:

Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղումներ են ձյան տեսքով:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաներից: