Փախստականների վերաբերյալ ԵՄ և Թուրքիայի համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի բոլոր առումներով: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին է հայտարարել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, որը մասնակցում է ԵՄ գագաթնաժողովին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«ԵՄ-Թուրքիա համաձայնագրի մասով մենք կրկին ընդգծել ենք, որ այն պետք է իրականացվի բոլոր ասպեկտներով»,-ասել է Մերկելը: Նա հավելել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները քննարկել են նաև «այլ երկրների հետ նմանատիպ համաձայնագրեր կնքելու հնարավորությունը»:
Առաջիկա ամիսներին Եվրամիությունը կարող է նոր գագաթնաժողով գումարել Թուրքիայի հետ` քննարկելու համար այդ թվում նաև մաքսային գործակցությունն ու միգրացիան: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նա հավելել է նաև, որ ԵՄ-ն պետք է «ավարտի աշխատանքը Թուրքիայի հետ ընդհանուր նախաձեռնությունների շուրջ»:
Ավելի վաղ հայտարարեվլ էր, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններում նոր գլուխների բացումն անհնար է թուրքական իշխանությունների հետապնդումների պատճառով: Այդ մասին հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը: