Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն:
18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 17-19-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, տեղեկացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:
Երևանում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 17-ի ցերեկը սպասվում է -5 աստիճան ցուրտ, դեկտեմբերի 18-ի ցերեկը՝ -7 աստիճան, դեկտեմբերի 19-ի ցերեկը՝ -10 աստիճան, դեկտեմբերի 20-ի ցերեկը՝ -10 աստիճան, դեկտեմբերի 21-ի ցերեկը՝ -10 աստիճան:
Դեկտեմբերի 16-ի՝ լույս 17-ի գիշերն Աշոցքում օդի ջերմաստիճանը հասել է -30, Ծաղկահովտում -24, Գյումրիյում -22 աստիճանի: