17 դեկտեմբերի 2016 - 17:45 AMT
Հայաստանի շախմատիստներն անհաջող են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի շախմատիստները անհաջող են հանդես եկել Տալինում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և գրավել 26-րդ տեղը, գրում է Ա1+-ը:

Հանրապետության 2016-ի չեմպիոն Զավեն Անդրիասյանը 7,5 միավորով առաջնությունն ավարտել է 38-րդ հորիզոնականում:

Եվրոպայի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 9,5 միավոր վաստակած ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Ռյազանցեւը, որն իր հայրենակից Մաքսիմ Մատլակովից առաջ է անցել միայն լրացուցիչ գործակիցներով:

Դեկտեմբերի 17-18-ին Տալինում արդեն տեղի կունենա Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունը: