19 դեկտեմբերի 2016 - 10:17 AMT
Շփման գծում հրադադարը խախտվել է մոտ 35 անգամ

Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից (մոտ 500 կրակոց) և դիպուկահար հրացաններից (34 կրակոց) խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (մոտ 35 անգամ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից գրեթե պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել: Առաջնագծի ամբողջ երկայնքով տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ, արձակելով մոտ 350 կրակոց: