11 հուլիսի 2007 - 14:55 AMT
Փարիզում Վարդան Օսկանյանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Քոչարյան-Ալիեւ վերջին հանդիպման արդյունքները
Հուլիսի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն ու ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից Էլիզաբեթ Ռուդը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը գնահատական տրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով հունիսի 9-ին Ս. Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին: Քննարկվեցին հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների մերձեցման հնարավորություններն ու բանակցային գործընթացի շրջանակում հետագա անելիքները: