11 հուլիսի 2007 - 16:29 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Հունաստանի Գլխավոր շտաբի քարտեզի առնչությամբ, որտեղ Թուրքիան մասնատված է
Անկարայում Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ աշխարհագրական քարտեզի կապակցությամբ, որն օգտագործվել է Աթենքում Հունաստանի Գլխավոր շտաբի սեմինարին, որի վրա Թուրքիան մասնատված էր: Ըստ դիվանագիտական աղբյուրների, Թուրքիայի դժգոհությունը քարտեզի առնչությամբ փոխանցվել է Հունաստանի դեսպանին: Աղբյուրները հայտարարել են նաեւ, որ թուրքական դեսպանատունն Աթենքում եւս իր բողոքն է հայտնել, գրում է «Ջումհյուրիեթ» թերթը: