11 հուլիսի 2007 - 16:46 AMT
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում Երեւանում տեղի կունենա ահաբեկչության դեմ պայքարին նվիրված խորհրդաժողով
Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում հուլիսի 12-ին, ՀՀ ԱԳՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից համատեղ կազմակերպվում է «Ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստվածության ապահովում» խորագրով միջազգային համաժողով, որին կմասնակցեն մոտ 25 պետությոունների, Երեւանում տեղակայված միջազգային կազմակերպությունների եւ ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ավելի քան 80 ներկայացուցիչ: Համաժողովի ընթացքում կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից մեթոդները եւ միջազգային համագործակցությունն այդ ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: