«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դեկտեմբերի 20-ին ստանձնել է Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Հաղորդագրության մեջ, որը տարածվել է համացանցում ԻՊ տեղեկատվական ռեսուրսների միջոցով, ասվում է, որ վրաերթն իրականացրել է «Իսլամական պետության մարտիկը», հայտնում է Ինտերֆաքսը:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Պակիստանի քաղաքացի է: Սակայն, ավելի ուշ նրան ազատ են արձակել հանցանշանների բացակայության պատճառով: