11 հուլիսի 2007 - 18:50 AMT
Միջզագային հանրությունը պետք է դատապարտի Բաքվի հայտարարությունները ԼՂՀ դեմ հնարավոր պատերազմի մասին
«Արեւմուտքի կողմից ճնշում կա Երեւանի վրա, եւ դա սխալ է: Երբ մենք խոսում ենք փոխզիջման մասին, ապա ենթադրում ենք փոխադարձ զիջումներ: Ցավոք, դա չկա»,- «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ՀՅԴ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ մոտեցման հարցում երբեմն գերակայում են քաղաքական եւ տնտեսական շահերը, եւ որոշ կազմակերպություններ իրենց գնահատականներում հենց այդ շահերից են ելնում: «Եւ այդ ժամանակ, իհարկե, իրավիճակը սկսում է խեղաթյուրվել, անհամապատասխան հայտարարություններ են հնչում: Եթե հանրությունը (ԵԽԽՎ եւ ուրիշները) ցանկանում է հակամարտությամբ զբաղվել, իսկ այն, ինչպես նշում են բոլորը, պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ապա այն պետք է դատապարտի Բավքի հայտարարությունները ուժի կիրառման հնարավորության, ռազմական ճանապարհով Ստեփանակերտի նկատմամբ իրավասության հաստատման մասին: Նման բան, սակայն, չի արվում»,- ասել է Արմեն Ռուստամյանը: