21 դեկտեմբերի 2016 - 11:57 AMT
Կիևում Փարաջանովի անունով փողոց են անվանակոչել

Հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին Կիևում փողոց և նրբանցք են անվանակոչվել:Դեկտեմբերի 20-ին Կիևսովետի նիստում մի շարք փողոցներ է որոշվել վերանվանել: Այդ մասին ասվում է քաղխորհրդի կայքէջում:

Վերանվածների թվում է նաև Շահումյանի անվան նրբանցքը Շևչենկոյի շրջանում, որը վերանվանվել է Սերգեյ Փարաջանովի անունով:

2016-ի փետրվարին Շահումյանի փողոցը Կիևում վերանվանվել է Փարաջանովի փողոց:

Հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը կրող փողոց կա նաև Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում: