21 դեկտեմբերի 2016 - 13:15 AMT
Կլոպ. Հայերը Մխիթարյանի պես մտածող ու աշխատասեր են

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2015-ին լույս տեսած իր «Կարդալով խաղը» գրքում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Ես չեմ կասկածում, որ Մխիթարյանը աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա փայլուն կերպով միավորում է իր տեխնիկան և արագությունը: Շատ, շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որոնց մասին կարելի է նույնը ասել:

Կան գործոններ, որոնց շնորհիվ լավագույն շախմատիստները Հայաստանից են, ինչպես և Մխիթարյանն է: Այո, մյուս երկրներում նույնպես շախմատիստներ կան, բայց Հայաստանում շատ ավելի շատ, քան դա կարելի էր սպասել: Նրանք մտածող են, աշխատասեր և նպատակասլաց», - գրել է նա, մեջբերում է Armsport.am-ը:

Յուրգեն Կլոպը Դորտմունդի «Բորուսիայում» աշխատելու տարիներին մարզել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: