11 հուլիսի 2007 - 20:05 AMT
Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ կխանգարվեն, եթե երկիրը դառնա ՆԱՏՕ-ի անդամ
Ինչ-որ ռազմական դաշինքի անդամ դառնալը կարող է կամ ինքնարժեք լինել, կամ էլ մոդային հետեւելու խնդիր: Այդ մասին SPIEGEL ONLINE-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա կարծիքով, անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որի անդամ է նաեւ Ռուսաստանը, ելնում է երկրի անվտանգության շահերից: «Հայաստանի համար նաեւ կարեւոր է զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Սակայն անդակացությունը դաշինքին մեզ առավել անվտանգոթյուն չի ապահովի, այլ մեր գործողությունները բազմանշանակ կընկալվեն: Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում: Մենք կառուցողական հարաբերություններ ունենք Իրանի հետ եւ սերտ հարաբերություններ Ռուսաստանի: Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հարեւանների հետ կխաթարվեն, եթե մենք անդամակցենք ՆԱՏՕ-ին: Վստահ եմ, որ դա չի բարձրացնի մեր անվտանգությունը: Այլ խոսքերով, մենք առաջնորդվում ենք պրագմատիկ պատկերացումներով»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: