11 հուլիսի 2007 - 20:14 AMT
Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն չեն օգնի հայ-թուրքական սահմանի բացման հարցում
Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն չեն օգնի հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Այդ մասին SPIEGEL ONLINE-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք բարդ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, որոնք էլ ավելի են բարդանում մեր ընդհանուր պատմության փաստերով: Ամենախելամիտը կլիներ ուղղակի շփումների վերականգնումը: Սակայն այստեղ դեռ լույս չի երեւում թունելի վերջում»,- ասել է Հայաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: