22 դեկտեմբերի 2016 - 13:04 AMT
506 մլն դրամ՝ կարկտահարությունից տուժած համայնքներին

Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում որոշվել է գումար հատկացնել ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի՝ կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին:

«2016 կարկտահարությունից տուժել է մոտ 70 համայնքի բնակիչ: Նրանց խնդիրները հնարավորինս մեղմելու համար անհրաժեշտ է հատկացնել 506 մլն 622 հազար 700 դրամ», - նախագիծը ներկայացնելիս ասել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Կառավարությունը հաստատել է ներկայացված նախագիծը:

Հուլիսի 10-ի երեկոյան` ժամը 20:30-21:30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնպես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները, հայտնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: