Կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնին 7 մլն եվրո արտոնյալ վարկ տրամադրելու երաշխիք է տվել: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ միջոցները կհատկացվեն նոր բժշկական սարքավորումների ձեռքբերմանը:
Ավստրիական Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի և Հայաստանի «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև նախատեսվում է ստորագրել «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի» և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքվող 7 մլն եվրո գումարի չափով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիրը որի նպատակն է ֆինանսավորել «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար բժշկական սարքավորումների մատակարարման, տեղադրման և սպասարկման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքների կատարման վերաբերյալ ծրագիրը»:
«Վարկը կտրամադրվի 19.5 տարով, որից 6.5-ը՝ արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տոկոսադրույքը զրոյական է։ Նախատեսված են միայն վարկային պարտավորությունների 0.55 տոկոսանոց վճարումներ եւ երաշխիքային վճարում՝ 1 տոկոս», -պարզաբանել է նա, գրում է Ա1+-ը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրել է՝ արդյոք վարկը Բժշկական կենտրոնն է մարելու:
Նախարարը ճշգրտել է. «Այո, իր միջոցներով, մենք միայն երաշխավոր ենք»: