12 հուլիսի 2007 - 19:51 AMT
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները
Այսօր Փարիզում կայացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցերը, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա, տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները եւ պատրաստակամություն են հայտնել զարգացնելու եւ ընդլայնելու երկու երկրների համագործակցությունը: Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլա Սարկոզին շոշափել են նաեւ պաշտպանական համագործակցության հարցեր եւ իրավիճակը Հարավային Կովկասում:

Այսօր կայացել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բերնար Ակուայեի հետ, որի ընթացքում ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների մեծ դերը երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցում: