ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հավաստի տեղեկություններ չունի Սբ Ծննդյան տոներին և Ամանորին ԱՄՆ դեմ ահաբեկչական գրոհների մասին, սակայն կոչ է անում իրավապահ մարմիններին զգոն լինել «միայնակ գայլերի» հնարավոր ակցիաներից խուսափելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին CBS-ի վրա հղումով:
Նշվում է, որ ՀԴԲ-ն ազգային անվտանգության դեպարտամենտի հետ համատեղ ոստիկանության վարչությունը հրահանգ է ուղարկել երկրի բոլոր ստորաբաժանումներին`պահանջելով զգոն լինել «միայնակ գայլերի» հարցում:
Կարգադրությունը տարածվել է այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է «Իսլամական պետության» կոչը` գրոհել ԱՄՆ եկեղեցիները:
«ՀԴԲ-ն իրազեկված է հրապարակված հղման մասին, որը կոչ է անում գրոհել ԱՄՆ եկեղեցիները: Ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, ՀԴԲ-ն հետևում և ստուգում է հավաստիությունը»,-մեջբերում է փաստաթուղթը հեռուստաալիքը: