24 դեկտեմբերի 2016 - 12:53 AMT
Ինդոնեզիայում ջրհեղեղից հետո մոտ 100.000 մարդ է լքել իր տունը

Ավեի քան 100.000 մարդ ստիպված է եղել հեռանալ տներից Ինդոնեզիայի կենտրոնական մասում ջրհեղեղից հետո:

Ջրհեղեղի հետևանքով փակվել է գլխավոր օդանավակայանը, զգալիորեն տուժել են ենթակառուցվածքները, վնասվել է մոտ 20.000 տուն, երկու կամուրջ, ավելի քան 60 բուժհաստատություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Սինհուա» գործակալության վրա հղումով:

Տարերքը խախտել է հաղորդակցություններն ու էլեկտրամատակարարումը:

Ինչպես հայտարարել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը, տարածաշրջանում մինչև հունվարի 4-ն արտակարգ իրավիճակ է հայտարարված: Զինվորները, ոստիկանությունն ու փրկարարներն աջակցություն են ցուցաբերում տուժածներին: