24 դեկտեմբերի 2016 - 16:43 AMT
Արամ Ա-ն՝ Դուբայում. Սիսի կաթողիկոսարանի հարցով ՄԻԵԴ դիմելը Հայ դատի շրջանակում իրավական 1-ին քայլն է

Մեծի տանն Կիլիկիոն Արամ Ա. Կաթողիկոսը Թեհրանի Հայոց թեմ կատարած իր հովվապետական այցի ավարտից հետո դեկտեմբերի 21-ի երեկոյան ժամանել է Արաբական Միացյան Էմիրություններ` Դուբայ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Արամ Ա-ն օդանավակայանում կարճատև հանդիպումից հետո Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի հետ ուղղվել է դեպի Աբու Դաբի:

«Ազգային առաջնորդարանով, եկեղեցիով, ազգային վարժարանով ու հարակից լայն հնարավորություններով օժտված Ազգային եկեղեցական համալիրը պետք է լցնել ու իմաստավորել մեր ժողովրդի ներկայությամբ ու գործուն մասնակցությամբ»,- նշել է Հայրապետը:

Ապա նա անդրադարձել է կարիքավորներու օգտակար դառնալու, եկեղեցու, դպրոցի, գաղութի ու հայրենիքի աշխատանքներուն մասնակից դառնալու, ծրագրերին օգտակար դառնալու անհրաժեշտությունը:

Դեկտեմբերի 23-ի երեկոյան բարերարներ Հրայր և Մակի Սողոմոնյանները ճաշկերույթով ընդունել են Արամ Ա-ին, որին ներկա են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների և Կաթարի թեմի Ազգային իշխանության անդամներն ու բարերարներ:

Ճաշկերույթի ժամանակ կաթողիկոս Արամ Ա-ն պատմել է Թուրքիայի Սահմանադրական դատարանին ու ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը պահանջող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դատի մասին՝ նշելով, որ դա ազգային պահանջատիրության շրջանակում իրավական առաջին քայլն է:

Ավելի վաղ՝ Պատարագից անմիջապես հետո Արամ Ա. Կաթողիկոսը այցելել է եկեղեցուն կից գտնվող Ազգային Օհաննեսյան Վարժարան, ուր տեղի ունեցավ վարժարանի աշակերտների կողմից պատրաստված Նոր Տարվա տոնակատարությունը:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Շարժայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ օծումը, ինչպէս նաև Ազգային Օհաննէսեան Վարժարանի բացումը կատարած էր 1998 թուականին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատմական Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանի վերադարձի հարցով դեկտեմբերին դիմել էՄարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար: 2015-ի մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել: