24 դեկտեմբերի 2016 - 17:43 AMT
«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները կշարունակեն կարիերան Լիբանանի ակումբում

«Գանձասար-Կապանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը ֆուտբոլիստներ Գևորգ Օհանյանի և Համլետ Ասոյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Կապանյան ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին նվիրվածության համար:

Օհանյանը և Ասոյանն իրենց ելույթները կշարունակեն Լիբանանի «Հոմենեթմեն» ակումբում: