26 դեկտեմբերի 2016 - 10:56 AMT
Մահացել է Ջորջ Մայքլը

Մեծ Բրիտանիայում վախճանվել է հայտնի երգիչ Ջորջ Մայքլը: Ոստիկանությունը նրա մահը բացատրել է բնական պատճառներով:

Ինչպես հայտնում է BBC-ին, 53-ամյա երաժշտի մահը բժիշկներն արձանագրել են Ջորջ Մայքլի առանձնատանը` Օքսֆորդշիրում: Ըստ ոստիկանների, ոչ մի նշան չկա, որ մահը բռնի է եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեռևս հայտնի չէ, թե անմիջապես ինչն է Մայքլի մահվան պատճառ դարձել: Հայտնի է, որ վերջին ամսում երաժիշտն աշխատում էր նոր ալբոմի վրա Naughty Boy դիջեյի հետ:

Ջորջ Մայքլը` Գեորգիոս Կիրիակոս Պանայոտուն, ծնվել է 1963թ. հունիսի 25-ին Լոնդոնում հույն ներգաղթյալների ընտանիքում:Իր կարիերայի ընթացքում նա եղել է Wham խմբի անդամ։ 1988 թ-ին «Faith» ալբոմի համար ստացել է 2 Գրեմի։